.armsport.am«Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին նշել է, որ Իտալիայի առաջնության հերթական տուրում «Կիեւոյի» դեմ հաղթանակ տանելն (3:0) առանձնակի կարեւորություն ուներ:

-Հիանալի էր ընդմիջումից հետո 3 միավոր վաստակելը: Դա կարեւոր է այն հոգեկերտվածքի պահպանման համար, որը կար մինչ ընդմիջումը: Մենք դրան էինք ձգտում: «Կիեւոյի» դեմ միանգամից վստահ սկսեցինք, պրոֆեսիոնալ էինք գործում եւ վերահսկում էինք իրադրությունը: Սրանք այն բոլոր դրական կողմերն են, որոնք կօգնեն մեզ հետագա հանդիպումներում,- Տոտտի խոսքերն է մեջբերում «Sky Italia»-ն: