Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.31-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. լոգարանի հատակին հայտնաբերվել է 1977 թ. ծնված Ա. Կ.-ի դին: 1978 թ. ծնված Ա. Հ.-ը հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ: