Հոկտեմբերի 20-ին, ժամը 02.40-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.39-ին, մարվել՝ 03.10-ին: Այրվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 395 OP 61 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը: