ԱՄՆ-ի տարածքում Էբոլա վիրուսի դեմ պայքարելու համար Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը կարգադրել է ստեղծել բուժօգնության էքսպեդիցիոն ջոկատ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters գործակալությանը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբիին:

 

Խումբը բաղկացած կլինի 30 մարդուց: Դրա կազմում կընդգրկվեն հինգ բժիշկ, քսան բուժքույր եւ հինգ ղեկավար: Նրանք առաջին իսկ պահանջով կօգնեն քաղաքացիական բժիշկներին:

 

Ջոկատը չի ուղարկվելու Արեւմտյան Աֆրիկա, այն կօգտագործվի միայն ԱՄՆ-ի տարածքում:

 

Վիրուսն արագորեն տարածվում է Արեւմտյան Աֆրիկայում, գրանցվել են նաեւ արեւմտյան երկրներ դրա ներթափանցման առանձին դեպքեր: Ընդհանուր առմամբ Էբոլա տենդից մահացել է 4,5 հազար մարդ, այդ թվում՝ մեկն ԱՄՆ-ում: Միացյալ Նահանգներում հսկողության տակ է մի քանի հարյուր մարդ, որոնք կարող էին շփվել հիվանդացածների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: