Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության նոր բռնկումների կանխման համար անհրաժեշտ է Աֆրիկայի բնակիչներին համոզել, որ սննդի մեջ չօգտագործեն վայրի կենդանիների միսը, քանի որ համաճարակի առաջացման աղբյուր են դարձել չղջիկները, որոնց որսացել են Գվինեայի բնակիչները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել է բրիտանական The Independent թերթը: «Ներկայիս բռնկման լրջությունն առիթ է ծառայել Աֆրիկայում վայրի կենդանիների որսի, դրանց մսի վաճառքի եւ սննդի մեջ օգտագործման արգելք սահմանելու կոչերի համար»,- նշում է հրատարակությունը:

 

Զարգացած անասնապահության բացակայության պատճառով Աֆրիկայի շատ երկրների բնակչությունը մսի կարիքը բավարարում է գազանների որսի հաշվին, որոնք վարակների տարածողներն են: Անտառային տնտեսության բնագավառի հետազոտությունների միջազգային կենտրոնի տվյալներով՝ որոնք մեջբերում Է The Independent-ը, ամեն տարի Կոնգո գետի ավազանում մարդիկ ուտում են վայրի կենդանիների 5 միլիոն տոննա միս:

 

Աֆրիկա մայր ցամաքում վտանգավոր վիրուսներով մարդկանց վարակվելու հիմնական պատճառը մնում Է սննդի մեջ չղջիկների, առնետների, կապիկների, այծքաղների եւ փշախոզերի օգտագործումը: Ըստ որում սպառնալիք Է ներկայացնում հատկապես հում միսը եւ կենդանիների հետ շփումը որսի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: