Մեծ Բրիտանիայից կամավոր բուժաշխատողը, որն Էբոլա տենդով հիվանդացել էր Սիեռա Լեոնեում աշխատելու ընթացքում, գործունեությունը կշարունակի երկրի մայրաքաղաք Ֆրիթաունի հիվանդանոցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Ուիլյամ Փուլին կուսուցանի Էբոլա տենդով վարակված հիվանդներին սպասարկող աշխատակիցներին, ինչպես նաեւ կօգնի նոր մեկուսարանների կազմակերպմանը:

 

Նա ապաքինվել է Zmapp փորձարարական պատրաստուկով բուժընթացի շնորհիվ եւ այժմ նրա մոտ իմունիտետ է ստեղծվել Էբոլայի նկատմամբ:

 

Թեեւ պարզ չէ, թե որքան երկար եւ հուսալի կգործի վիրուսից իմունային պաշտպանությունը, Փուլիի խոսքով, ինքն անհամբերությամբ Է սպասում աշխատանքը վերսկսելուն: