Թբիլիսիի քաղաքային դատարանը հոկտեմբերի 20-ին Վրաստանի նախկին վարչապետ եւ ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին երեք տարվա ազատազրկման Է դատապարտել «Վրաստանի միավորված բանկի» աշխատակից Սանդրո Գիրկվլիանիի սպանության գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Վրաստանի Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի (պաշտոնեական դիրքի չարաշահում) համաձայն՝ դատարանը Մերաբիշվիլին դատապարտել Է չորս տարվա ազատազրկման, իսկ 341-րդ հոդվածով (ծառայողական կեղծումներ)՝ երկու տարվա բանտարկության: Սակայն «Համաներման մասին» օրենքի համաձայն՝ բանտարկության ժամկետը կրճատվել Է եւ կազմել երեք տարի:

 

Վանո Մերաբիշվիլիի նկատմամբ, որը ձերբակալվել Է 2013 թվականի մայիսի 21-ին, ավելի վաղ դատավճիռ Է կայացվել եւս երկու գործով՝ պաշոնեական լիազորությունների վերազանցում 2011 թվականի մայիսի 26-ի բողոքի ակցիայի ցրման գործով, եւ ուրիշի ունեցվածքի յուրացում ու ՆԳ նախարարության միջոցների վատնում, ընտրողների կաշառում եւ ծառայողական լիազորությունների չարաշահում: Խոսքը 2012 թվականին աշխատանքի տեղավորման պետական ծրագրի իրագործման ընթացքում «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության կողմնակիցների համար կեղծ աշխատատեղերի ստեղծման մա սին Է: