Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում սառնության սկսված շրջանը երկարատեւ կլինի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ռուսասատանի արտաքին քաղաքականության հարցերին նվիրված բաց դասախոսության ժամանակ:

 

«Այն կլինի երկարատեւ ոչ միայն այն պատճառով, որ ուկրաինական ճգնաժամը ինչ-որ ժամանակ կտեւի, եւ բոլորն ստիպված կլինեն մտածել ջանքերը կառուցողական հունով, այլ ոչ թե միակողմանի պատժամիջոցների հունով միավորելու մասին»,-նախարարի խոսքը մեջբերել Է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Նաեւ այն պատճառով, որ ահա սա ամերիկացիների կողմից աշխարհում իրենց տեղի ընդհանուր վերագնահատումն Է, նրանց կողմից այն բանի գիտակցման խնդիրը, թե ինչ Է տեղի ունեցել վերջին տասնամյակներում, գիտակցումը, որ բազմակենտրոնությունը, տնտեսական, ֆինանսական հզորության եւ քաղաքական ազդեցության նոր կենտրոնների հետագա ամրապնդման միտումն այլընտրանք չունի, դա ժամանակ կպահանջի: Բայց այդ պրոցեսներն ընթանում են»,- ասել Է Սերգեյ Լավրովը: