Սաուդյան Արաբիայի կրթության նախարարությունը ցանկանում Է լավագույն ուսուցիչներին պարգեւատրել այնպիսի շքեղ ավտոմեքենաներով, ինչպիսին BMV-ն Է, եւ 10 հազար ու 120 հազար սաուդյան ռիալ գումարի չեկերով (դա կազմում է համապատասխանաբար շուրջ 2,5 եւ 32 հազար դոլար), տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Arab News հրատարակությանը:

 

Պարգեւներին կարող են հավակնել դասախոսները, կուրատորները եւ դպրոցների տնօրենները, ինչպես նաեւ ուսման առաջադիմությամբ աչքի ընկնող ուսանողները: Հայտնի Է, որ գերատեսչությունն արդեն ընտրել Է 2014 թվականի հաղթողներին:

 

Նախարարությունում կարծում են, որ այս ակցիան կկարողանա ոգեւորել դասախոսներին ու ուսանողներին:

 

«Սա հավաստում Է նախարարության համապատասխան վերաբերմունքը ուսանողների եւ կրթության նկատմամբ ընդհանրապես: BMV ավտոմեքենաներով պարգեւատրումը պետք Է գերազանց խթան դառնա այն մարդկանց համար, որոնք աշխատում են այդ բնագավառում»,-հայտնել Է գերատեսչության աղբյուրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: