«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ապստամբներին ոչնչացնելու համար անհրաժեշտ է անհապաղ լայնածավալ ռազմական գործողություն սկսել միջազգային ճակատով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազ գային լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն: «Այս սպառնալիքի դեմ պետք է պայքարել բազմակողմանի ջանքերով: Պահանջվում են անհապաղ ռազմական գործողություններ ԻՊ-ին թուլացնելու և նրան հաղթելու, ինչպես նաև իրաքյան և այլ տեղական ուժերի անվանգության վերականգնման համար»,- նշել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

 

Վերշբոուի խոսքով' ԻՊ-ն սպառնալիք է ներկայացնում բոլոր երկրների անվտանգության ու կայունության համար: Նա նաև ավելացրել է, որ անհրաժեշտ է դադարեցնել օտարազգի զինյալների մուտքը Սիրիա և Իրաք, ինչպես նաև դադարեցնել նրանց ֆինանսական աջակցությունը և հանցավոր գործունեությունը:

 

«Իսլամական պետություն»-ը համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ. հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Կազմակերպությունը կարճ ժամանակում վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:

 

ԱՄՆ-ը և իր դաշնակիցները արդեն մեկ ամիս պայքարում են ԻՊ-ի ոչնչացման համար: