ԵՄ-ն արագ արձագանքման բժշկական խմբեր կստեղծի Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության օջախներում ծավալելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Էբոլայի տարածման դեմ պայքարի վերաբերյալ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների մակարդակով խորհրդի՝ Լյուքսեմբուրգում կայացած նիստի ամփոփիչ հայտարարության մեջ:

 

«ԵՄ-ի խորհուրդը հանդես եկավ Եվրամիության երկրների կողմից կամավորության հիման վրա բժշկական փորձագետների հատուկ ռեզերվ ստեղծելու օգտին Էբոլա վիրուսի բռնկումների գոտում արագ ու նպատակային ծավալման համար»,-նշվում Է հայտարարության մեջ:

 

Էբոլայի դեմ պայքարի ջանքերի շրջանակներում ԵՄ-ն նաեւ հատուկ փորձագիտական խումբ Է ստեղծել ճգնաժամային հակազդման կոորդինացման եվրոպական կենտրոնի շրջանակներում՝ ինչպես Եվրամիության ներսում, այնպես Էլ Աֆրիկայի պետություններում հիվանդության տարածման դեմ պայքարում ԵՄ-ի պետությունների ու ինստիտուտների միջեւ փոխգործակցությունն ապահովելու համար:

 

ԵՄ-ն նաեւ որոշում Է ընդունել մահաբեր վիրուսի տարածման դեմ պայքարի հատուկ համակարգող նշանակելու մասին:

 

Եվրամիությունն աշնան սկզբից արդեն շուրջ կես միլիարդ եվրո Է հատկացրել այդ հիվանդության դեմ պայքարելու համար, որից 180 միլիոնը տրամադրել Է Եվրահանձնաժողովը, եւ 300 մլն եվրո՝ Եվրամիության պետությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: