Սյունիքի մարզում հոկտեմբերի 20-ին տեղաց առաջին ձյունը: Չնայած այն առատ չէր, սակայն որոշակի խնդիրներ է առաջացրել թե՛ վարորդների, թե՛ ճանապարհաշինարարների համար:

 

Մասնավորապես, Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Մեղրիի լեռնանցքում ձյան պատճառով մայրուղին անանցանելի է դարձել հիմնականում կապրոնե անվադողերով Հայաստան մտած' Իրանի Իսլամական Հանրապետո ւթյան մեքենաների համար:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Մեղրիի ճանշին» ձեռնարկությունից, լեռնանցքում ձյան տեսքով տեղումները կեսօրին մոտ դադարել են: Ձյան շերտի հաստությունն այստեղ հասնում է մոտ 10 սմ-ի: Ճանապարհաշինարարների կողմից ճանապարհահատվածն ամբողջովին մաքրվել է ձնից, մշակվել աղով եւ ավազով, դարձել երթեւեկելի ցանկացած տեսակի մեքենաների համար:

 

Լեռնանքում հարկադիր կայանված մեքենաներ չկան: Ձյան տեղումների դադարելուց հետո լեռնանցքում մառախուղ է: Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Սյունիքի մարզի տարածքով անցնող մյուս հատվածները եւս բաց են ու երթեւեկելի:

 

Գոհար Իսախանյան