Եվրամիությունը կրկին խստացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հոկտեմբերի 20-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը' Լյուքսեմբուրգում 28 երկրների արտաքին գործերի նախարարն երի հանդիպման շրջանակներում: Համաձայն տեղեկության՝ ևս 16 սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ, այդ թվում' 11 նախարարներ ընգրկվել են սև ցուցակի մեջ:

 

Նոր սահմանափակումները ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 21-ին: Եվրամիության խորհուրդը այդ մարդկանց մեղադրել է Սիրիայում բռնություններին մասնակցության կամ Բաշար ալ Ասադի համակարգի հետ մոտ լինելու մեջ:

2012թ.-ին, սև ցուցակում էին հայտնվել Սիրիայի Նախագահն ու նրա ընտանիքի անդամները:

 

Եվրամիության սև ցուցակները աշխարհի բոլոր երկրների համար կազմվում են մեկ սկզբունքով. ցուցակում ընդգրկված անձանց արգելվում է մեկնել Եվրամիության երկրներ, և սառեցվում են նրանց ֆինանսական հաշիվները ԵՄ-ի երկրներում: