Հոկտեմբերի 21-ին, ժամը 04.12-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին' «Քարավան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ միակողմանի փակելով ճանապարհահատվածը:

 

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ:

 

Ժամը 05.28-ի դրությամբ ճանապարհահատվածը մաքրվել է և դարձել երկկողմանի երթևեկելի է: