«Բոլիվարական դաշինք մեր Ամերիկայի ժողովուրդների համար» (ԱԼԲԱ) կազմակերպության մեջ մտնող երկրների նախագահների եւ կառավարությունների ղեկավարների՝ հոկտեմբերի 20-ին կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցվել Է Էբոլա տենդի տարածման դեմ գործողությունների պլանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Telesur ալիքին:

 

Հանդիպումն անցել Է Կուբայում՝ Առողջապահության պանամերիկյան կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ,: Ընդամենը հավանություն Է տրվել Էբոլայի տարածմանը հակազդեցելուն վերաբերող 23 կետի:

 

Մասնավորապես, ԱԼԲԱ-ի երկրները համաձայնության են եկել համաճարակաբանական դիտազննման համատեղ հատուկ ցանցի գործարկման, հիվանդության դեմ պայքարելու համար Աֆրիկայի երկրներ ուղարկվող կուբացի կամավոր բժիշկներին օգնություն ցուցաբերելու, սահմաններին եւ օդանավակայաններում համաճարակաբանական վերահսկողությունն ուժեղացնելու շուրջը:

 

Կազմակերպության երկրների մասնագետները պայմանավորվել են հոկտեմբերի 29-ին եւ 30-ին Հավանայում անցկացնել եւս մեկ հանդիպում եւ կոնկրետացնել հավանության արժանացած ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: