«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 25 մլն եվրո առաջարկել կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեի համար:

Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, անգլիական ակումբը մտադիր է ձեռք բերել 27-ամյա իսպանացուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Նշենք, որ Պիկեն անգլիական ակումբում հանդես է եկել 2004-2008թթ-ին: