Իրանը մտադիր չԷ մասնակցել Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող ԱՄՆ-ի կոալիցիային՝ այն համարելով «կասկածելի» եւ «ձախողման դատապարտված»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի՝ արաբական եւ աֆրիկյան երկ րների հարցերով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը:

 

«Ահաբեկչության դեմ պայքարը միջազգային համախմբման կարիք ունի»,-ասել Է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերել Է ՖԱՐՍ գործակալությունը: Նա ընդգծել Է, որ Թեհրանը «իր դիրքորոշումն ավելի բարձր Է համարում» «ձախողման դատապարտված» դաշինքին միանալուց:

 

Աբդոլահիյանը նաեւ նշել Է, թե իրանական կողմը «կասկածներ ունի ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի իսկական նպատակների կապակցությամբ»: Նրա խոսքով՝ դաշինքի կողմից ձեռնարկվող միջոցները «չեն փոխել ԻՊ-ի հետ կապված իրադրությունը եւ միայն խստացրել են ծայրահեղականությունը»: Դրա հետ մեկտեղ բարձրաստիճան դիվանագետն ընդգծել Է, որ Իրանի ղեկավարությունն աջակցում Է Իրաքին եւ Սիրիային ահաբեկչության դեմ մղվող նրանց պայքարում:

 

Հոկտեմբերի 21-ին Թեհրանում ընթանում են Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի բանակցությունները Իրանի ղեկավարության հետ, որոնք վերաբերում են «Իսլամական պետության» ծայրահեղականների դեմ պայքարին: Ավելի վաղ Թահրանը քանիցս հայտարարել Է, որ չի պատրաստվում Իրաքի տարածքում անմիջականորեն մասնակցել ծայրահեղականների դեմ ռազմական գործողություններին: Ընդսմին իրանական կողմը ակտիվորեն օգնում Է Իրաքին զենքով, ինչպես նաեւ իր օգնությունն Է տրամադրում զինվորականների պատրաստման գործում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: