ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' հոկտեմբերի 21-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն նվազել է 0.03 դրամով և կազմել 409.66 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.32 դրամով և կազմել 522.77 դրամ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով' կազմելով 9.99 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.77 դրամով և կազմել 661.4 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հոկտեմբերի 21-ին կազմել է 16 հազար 391.15 դրամ, արծաթի գինը՝ 228.91 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 700.67 դրամ։