ՀՀ ֆինանսների նախարարությունն անցկացրել է պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN36294159 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, հետգնման ներկայացված ծավալը՝ 843 մլն 500 հազար դրամ, հետգնված ծավալը' 500 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 534 մլն 927 հազար 909 դրամ:

 

Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 6.5000 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 2 գործակալ: