Եվրախորհրդարանը (ԵԽ) սլովենուհի Վիոլետա Բուլցին և սլովակ Մարոշ Շեֆկովիչին հաստատել է այն եվրակոմիսարների պաշտոններում, որոնք համապատասխանաբար պատասխանատու են տրանսպորտային քաղաքականության և Էներգետիկական միության հարցերի համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵԽ-ի մամուլի ծառայությանը:

 

«Եվրախորհրդարանի կոմիտեներն այսօր կանաչ լույս վառեցին Բուլցի և Շեֆկովիչի համար՝ նրանց հաստատելով տրանսպորտային քաղաքականության և Էներգետիկական միության եվրակոմիսարների պաշտոններում,- նշել են Եվրախորհրդարանում:

 

Վերջին քայլը մնում է հոկտեմբերի 22-ին Ստրասբուրգում կայանալիք լիագումար նստաշրջանում Եվրախորհրդարանի կողմից Եվրահանձնաժողովի նոր կազմի վերջնական հաստատումը ցուցակային կարգով: 2014 – 2019 թվականներին Եվրահանձնաժողովի ղեկավար նշանակված Ժան Կլոդ Յունկերը ելույթ կունենա խորհրդարանականների առջև, ինչից հետո Եվրախորհրդարանը կքվեարկի Եվրահանձնաժողովի միանգամից ամբողջ կազմի շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: