Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ երկրի ներքին գործերի նախարարությունը պետք է վերակառուցվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով TRT Haber հեռուստաաալիքը, թուրք վարչապետն ասել է, որ Թուրքիայում ակցիաներ անկացնելու հարցում պետք է քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված բարեփոխումներ կատարվեն:

 

Դավութօղլուն ասել է, որ բարեփոխումների շրջանակում արգելվելու են «պետականության դեմ ակցիաները», որոնք, նրա խոսքով' «սպառնալիք են ժողովրդի կյանքի համար»:

 

Նա նշել է, որ ակցիաների ընթացքում մասնակիցներին արգելվելու է դիմակներ կրել, որը գնահատվելու է որպես պետականության դեմ գործողություն եւ սպառնալիք, իսկ «մոլոտովյան կոկտեյլների» կիրառումը դիտվելու է որպես զենքի օգտագործում:

 

Դավութօղլուն նշել է, որ ոչ ոք իրավունք չունի զենքով մասնակցել ցույցերին, իսկ նման դեպքում պատիժը 2,5 տարվա փոխարեն դառնալու է 4 տարի ժամկետով ազատազրկում:

 

Նրա խոսքով' արմատական փոփոխություններ պետք է կատարվեն նաեւ ոստիկանական համակարգում, իսկ թմրավաճառներն էլ դիտվելու են որպես ահաբեկիչներ: