Հնդկաստանը բոլոր միջազգային օդանավակայաններն ու ծովային նավահանգիստները սարքավորում Է հատուկ ջերմասքաներներով՝ ուղեւորներին ստուգելու եւ Էբոլա տենդով հիվանդության դեպքերը հայտնաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Financial Times հրատարակությունը:

 

«Մենք վերացրել ենք բոլոր արգելքները, որպեսզի մշտապես նորացնենք սարքավորանքը եւ սովորեցնենք անձնակազմին: Այդ սարքավորանքի անընդհատ տեխնիկական սպասարկման եւ սարքաբերման անհրաժեշտություն կա»,- հայտարարել Է առողջապահության նախարար Հարշ Վարդհանը:

 

Հնդկաստանի կառավարությունը նաեւ գործարկել Է Էբոլայի հետ կապված շուրջօրյա թեժ գիծ եւ ընտրել է տասը լաբորատորիա, որտեղ անալիզներ կկատարվեն Հնդկաստանում հիվանդության դեպքեր հայտնաբերելիս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: