Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում ԲԱՏԷ-ի դեմ հանդիպմանը դարձել է 5 գոլի հեղինակ: Արդյունքում ֆուտբոլիստը դարձավ ՉԼ-ի մեկ խաղում հինգ գոլ հեղինակած երկրորդ ֆուտբոլիստը: Նման արդյունք գրանցել նախկինում հաջողվել էր միայն Լիոնել Մեսսիին՝ 2012թ-ի մարտի 7-ին «Բայերի» հետ խաղում:

Ադրիանոն դարձավ նաև «Շախտյորի» պատմության լավագույն ռմբարկուն: 27-ամյա ֆուտբոլիստը դոնեցկյան ակումբի կազմում դարձել է 116 գոլի հեղինակ:

Նշենք, որ ԲԱՏԷ-ի հետ հանդիպմանը «հանքափորները» հաղթել են 7:0 հաշվով

Ադրիանոյի գոլերը

Մեսսիի գոլերը