«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, իսկ այսօր կհանդիպի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: «Նախօրեին Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, իսկ քիչ անց կմեկնարկի նաև Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը»,- նշեց Տոնոյանը:

 

Նա ընդգծեց նաև, որ ավելի ուշ տեղի կունենա նաև եռյակի անդամ քաղաքական ուժերի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որի վերաբերյալ լրատվամիջոցները հավելյալ տեղեկատվություն կստանան: Իվետա Տոնոյանը նշեց, որ եռակողմ հանդիպման ժամկետների մասին այս պահին հստակ բան չի կարող ասել:

 

Հանդիպումների ընթացքում քննարկվել և քննարկվելու են եռյակի համատեղ հանրահավաքի հետ կապված հարցեր, որը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին: