«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում՝ «Ռեալի» հետ արտագնա խաղում, չի կենտրոնանալու ռեկորդ սահմանելու մտքի վրա:

Ֆուտբոլիստը կարող է դառնալ Պրեմիերայի լավագույն ռմբարկուն, եթե երկու գոլ հեղինակի և գերազանցի Բիլբաոյի «Ատլետիկի» նախկին հարձակվող Տելմո Սարիին. վերջինս իր հաշվին ունի գրանցած 251 գոլ:

«Խաղադաշտ դուրս կգանք, որպեսզի որքան հնարավոր է լավ խաղանք և հաղթենք: Այս խաղը ոչինչ չի որոշում, քանի որ առջևում շատ հանդիպումներ կան: Գլխավորը «Բարսելոնայի» հաղթանակն է, ոչ թե իմ ռեկորդը»,- Մեսսիի խոսքը մեջբերում է AS-ը:

Նշենք, որ հերթական կլասիկոն տեղի կունենա հոկտեմբերի 25-ին: