armchess.amՍեւակ Մխիթարյանը' Ամերիկա մայրցամաքի առաջնությունում
Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի Պրայա դա Պիպա քաղաքում անցկացվող Ամերիկա աշխարհամասի առաջնությունում հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Նա միայն կես քայլով է ետ մնում առաջատարից' գրոսմայստեր Ալեքսանդր Շաբալովից (ԱՄՆ):

Չիգորինի հուշամրցաշարը
Միազգային վարպետ Նիկիտա Մատինյանը (Ռուսաստան) Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանը (Հայաստան), Դավիթ Պառավյանը (Ռուսաստան), ինչպես նաեւ Դավիթ Գեւորգյանը (Հայաստան) ունեն 3-ական միավոր:
Աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են հինգ մասնակիցներ: