Այսօր կառավարության հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը բարձրացրեց Գեղարքունիքի մարզի Աղբյուրաձոր համայնքի 12 կմ անմխիթար ճանապարհի խնդիրը, ինչպես նաև նույն մարզի Մաքենիս համայնքի ջրի բացակայության խնդիրը և խնդրեց պատասխանել՝ երբ կլուծվեն այս խնդիրները:

 

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, պատասխանելով հարցին, ասաց, որ խնդիրներն առաջիկայում կլուծվեն և թե կոնկրետ երբ խնդիրը կլուծվի, խոստացավ մեկ ամսում պատասխանել:

 

Նախարարը տեղեկացրեց նաև, որ Աղբյուրաձորի ճանապարհի վերանորոգման հարցն ընդգրկվել է Համաշխարհային բանկով ֆինանսավորվող կենսական նշանակության ճանապարհների ցանկում:

 

Ինչ վերաբերում է ջրագծին, հարցը դեռևս քննարկման փուլում է: