Հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հոկտեմբեր 18-ին' ժամը 02.20-ին, հաղորդում է ստացվել, որ «ձախ ենթակողի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1997թ. ծնված Խաչիկ Կ.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է ծառից վայր ընկնելու հետևանքով:

 

Ժամը 11.20-ին Կորյուն Կ.-ն հաղորդում է տվել, որ որդին' Խաչիկ Կ.-ն, զանգահարել է իրեն և հայտնել, որ հոկտեմբերի 17-ին' ժամը 19.00-ի սահմաններում, ծառից վայր է ընկել և ստացել վնասվածք ու խնդրել է որդուն տալ դատաբժշկի ուղեգիր' հանգամանքները պարզելու համար: Խաչիկ Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խաչիկ Կ.-ն վնասվածքը ստացել է ոչ թե վայր ընկնելու հետևանքով, այլ հոկտեմբերի 17-ին' ժամը 19.00-ի սահմաններում, Օգոստոսի 23-ի փողոցի հարևանությամբ գտնվող այգում վաճաբանության ժամանակ 1998թ. ծնված Ն. Ս.-ի կողմից դանակով հարվածելու հետևանքով: Ն. Ս.-ն հրավիրվել է բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել է հանցագործության գործիք դանակը: Ն. Ս.-ն ստորագրությամբ հանձնվել է ծնողին: