Շվեյցարիայի իշխանությունները կալանք են դրել բանկային հաշիվների վրա, որոնց փաստական տերը հանգուցյալ գործարար Բորիս Բերեզովսկին Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրադրությանը ծանոթ մի աղբյուր:

 

«Խոսքը 21 միլիոն շվեյցարական ֆրանկի չափով հաշիվների մասին Է: Կալանքը դրվել Է Ռուսաստանի Գլխավոր դատախազության պահանջով»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

 

Նա նշել Է, որ այդ փողերը, ինչպես ենթադրվում Է, պետք Է վերադարձվեն Ռուսաստան՝ որպես Բերեզովսկու գործողություններից տուժածների փոխհատուցում:

 

Բորիս Բերեզովսկին մահացել Է Մեծ Բրիտանիայում 2013 թվականի մարտի 23-ին: Ինչպես նույն տարվա սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում կայացած դատական նիստում հայտնել են իրավաբանները, ձեռնարկատիրոջ պարտքերը նրա մահվան պահին կազմում Էին 483 մլն դոլար: