ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել Է, որ ԱՄՆ-ը չի ձգտում հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ, այլ, ընդհակառակը, ցանկանում Է գլոբալ խնդիրները լուծել նրա հետ միասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Մենք, իհարկե, չենք ձգտում հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ, մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ միասին աշխատել այս աշխարհի հիմնախնդիրների վրա, հուսով ենք, որ Ռուսաստանը դա նույնպես կհասկանա»,-ասել Է նա ԳՖՀ-ի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հոկտեմբերի 22-ին Բեռլինում հրավիրած համատեղ մամուլի ասուլիսում:

 

Նա, ինչպես եւ նրա գերմանացի պաշտոնակիցը, նշել Է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնագիրը կենսագործելու անհրաժեշտությունը: Քերին այդ հարցում ընդգծել Է Գերմանիայի միջնորդական դերը:

 

Շտայնմայերը ընդգծել Է, որ ներկայիս սերունդը պետք Է ամեն ինչ անի՝ կանխելու Եվրոպայի նոր բաժանումը: «Մեր սերնդի վրա Է ընկած պատասխանատվությունն անելու այնպես, որ Եվրոպայի նոր բաժանում այլեւս չլինի: Մենք այժմ պետք Է բոլոր ուժերը գործադրենք, որպեսզի նախագահ Պորոշենկոյի եւ նախագահ Պուտինի միջեւ Մինսկում կնքված համաձայնագրից հետո առաջին ծանր քայլերն իրոք իրականացվեն»,- ասել Է նա:

 

«Մենք պետք Է օգտագործենք մեր հնարավորությունները, որպեսզի պահպանվի Ուկրաինայի միասնությունը, որպեսզի սահմանների անվտանգության ապահովումն իրականացվի տեխնիկական դիտարկմամբ, օրինակ՝ դրոնների միջոցով, որպեսզի վերջապես դա կայանա եւ որպեսզի բուֆերային գոտին, որի ստեղծման շուրջը համաձայնություն Է ձեռք բերվել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ, ծառայի այն բանին, որ մարտիկներն ու զենքը վերջնականապես դուրս բերվեն այդտեղից»,- հայտարարել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: