Երևան քաղաքի Արշակունյաց, Բագրատունյաց պողոտաների և Թամանցիների փողոցի խաչմերուկում (Աշխատանքի հրապարակ) կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, 2014թ. հոկտեմբերի 23-ից նշված խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի նոր տեղադրված լուսացուցային սարքի միջոցով: