Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Գալաթասարայի» նկատմամբ հաղթանակից հետո ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և կատարել հետևյալ գրառումը:

«Լավագույն երկրպագուներ, շնորհակալություն»:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է դորտմունդցիների հաղթանակով՝ 4:0 հաշվով: