«Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը պլանավորում Է նոյեմբերի 16-ից չվերթներ իրականացնել «Սիմֆերոպոլ-Երեւան» երթուղով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 23-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Ղրիմի Հանրապետության տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը:

 

Նրա խոսքով՝ դա կլինի «Սիմֆերոպոլ» օդանավակայանից երկրորդ միջազգային ավիաուղեգիծը, որը կբացվի Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո: Ընդսմին, ի տարբերություն Սիմֆերոպոլից Ստամբուլ չարտերային չվերթների, որոնք սկսվել են հուլիսին, «Սիմֆերոպոլ-Երեւան» երթուղու տոմսը կարելի Է գնել տոմսերի ամրագրման ցանկացած համակարգում:

 

Ցուրկինը նշել Է, որ նոր երթուղով տոմսերի վաճառքն սկսվել Է հոկտեմբերի 23-ին: Նախարարի տվյալներով՝ ինքնաթիռները թռիչքներ կկատարեն շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին: Սիմֆերոպոլից թռիչքը նշանակված Է տեղական ժամանակով (համընկնում Է Մոսկվայի ժամանակին) ժամը 9:00-ին: Թռիչքի տեւողությունը 1 ժամ 45 րոպե Է: