«Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում՝ «Լիվերպուլի» դեմ արտագնա խաղում, իր 70-րդ գոլը հեղինակեց Չեմպիոնների լիգայում: Արդյունքում պորտուգալացուն մեկ գոլ է պակասում Ռաուլի ռեկորդը կրկնելու համար: Նշենք, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին իր ակտիվում ունի 69 գոլ:

«Այդ հանգամանքն ինձ չի անհանգստանում և գիտեմ, որ կգերազանցեմ այդ ռեկորդը: Եթե տեղի չունենա այս անգամ, ապա կլինի հաջորդ անգամ: Մեսսին նույնպես շատ մոտ է այդ ցուցանիշին»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Նշենք, որ «Լիվերպուլի» և «Ռեալի» դիմակայությունն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 3:0 հաշվով: