«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամփոփել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում երեկ «Լիվերպուլի» (3:0) դեմ տեղի ունեցած հանդիպումը:

«Կարծում եմ՝ սա այս մրցաշրջանում մեր լավագույն խաղն էր: Մենք ֆանտաստիկ անցկացրինք առաջին խաղակեսը, ամբողջությամբ վերահսկում էինք խաղը: Ոչինչ չունեմ ասելու ֆուտբոլիստներին, նրանք հիանալի ֆուտբոլ ցուցադրեցին: Բախտս բերել է նման ֆուտբոլիստներ մարզելու համար: Մինչ ընդմիջումը խաղի ելքը վճռված էր: Մոռացել էի Ստամբուլի մասին, սակայն ֆուտբոլում ամեն ինչ պատահում է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է BBC-ն: