Խմբագրություն էին այցելել Սյունիքի մարզից մի խումբ ազատամարտիկներ և դժգոհում էին, թե վերջին շրջանում նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ կազմակերպված և ուղղորդվող սև քարոզարշավ է տարվում: Նրանք խնդրեցին հրապարակել նաև իրենց դիրքորոշումը, ինչը և անում ենք առանց լրացուցիչ միջամտության:

 

- Հատկապես վերջին օրերին, երբ հանրապետության իշխանությունները գնահատելով Սուրեն Խաչատրյանի անցած ճանապարհն ու աշխատանքային փորձը նրան նորից նշանակեցին Սյունիքի մարզպետ, հանրապետության որոշ կուսակցական լրատվամիջոցներ սկսեցին գրոհել նրա վրա, Խաչատրյանի վրա բարդելով աշխարհի բոլոր մեղքերը, չնկատելու տալով հանրապետության համար օրհասական պահերին հայրենիքի ու ժողովրդի համար նրա արած գործերը:

 

Սուրեն Խաչատրյանն այն հայորդին է, ում շուրջ էին արցախյան ազատամարտի տարիներին համախմբվում Սյունիքի քաջերը և միասնական ջանքերով իրենց գյուղերն էին պաշտպանում:


Սուրեն Բաղդասարյան, ազատամարտիկ, Գորիս


-Կամաց-կամաց Ծառուկյան Գագոյին մահակ են սարքելու էս ժողովրդի գլխին: Եթե Ծառուկյանը այդքան դուխով տղա է, թող գնա իր դուխը թուրքին ցույց տա, թե չէ Երևանում մեկ գնում է Ազատության հրապարակ ժողովրդին ասում՝ ես ձեր հետ եմ, մեկ էլ դիմակավորներով փորձում է մարդկանց վախեցնել, այն էլ՝ պատերազմի բոհով անցած գնդապետի:

 

Չես հասկանում, Ծառուկյանը բռնակալ է թե…..

 

Բռնակալ ես, ապա ինչ գործ ունես ազատության հրապարակում: Եթե ժողովրդավար ես, ապա ինչու ես ժողովրդի զավակների վրա բռնանում:


Ագարակ, Մանվել Վարդանյան, ազատամարտիկ


-Սուրեն Խաչատրյանը Սիսիանի և Գորիսի տղերքի համար ոչ միայն մարտական ընկեր է այլ նաև հրամանատար:

 

1992-1994թթ. ամրապնդելով Գորիսի սահմանամերձ Տեղի, Կորնիձորի, Խնձորեսկի սահմանապահ պոստերը մենք համատեղ ջանքերով կարողանում էինք առաջ ընթանալ: Ընդհանուր ջոկատների գործունեության կազմակերպման մեջ մեծ էր Սուրեն Խաչատրյանի դերը, որով էլ նա արժանացավ Սյունիքի մարզի բնակչության հարգանքի:


Մանվել Հովհաննիսյան, ազատամարտիկ, Սիսիան


-Քաջարանի ազատամարտիկները գնահատում են հայրենյաց սահմանների պաշտպանության համար մարտնչած յուրաքանչյուր ազատամարտիկի արածը և վերդովմունքով են ընդունում այն, որ պատերազմի թոհ ու բոհից հեռու փախած մարդիկ, այսօր խոսում են պատերազմի և պատերազմի բոհով անծաց մարդկանց մասին:

 

Սուրեն Խաչատրյանը այն հայորդիներից մեկն է, ով պատերազմի տարիներին եղել է իր ժողովրդի կողքին և մաքառել ու կռվել է իր ժողովրդի հետ միասին:


Դավիդ Գալստյան, ազատամարտիկ, Քաջարան


-Թերթերն ու հեռուստատեսությունը ազատություն են տվել որոշ մարդկանց ու նրանք ասում են այն ինչ պատվիրում են տերերը:

 

Իրենց տերերին դուր գալու համար և մի քիչ փայաբաժին ստանալու համար, ում ասես չեն վարկաբեկի այս խոսքի «կտրիչները» առանց մտածելու, որ դրա իրավունքը չունեն:


Ագարակ, ազատամարտիկ, Աշոտ Կարապետյան