Եթե Ուկրաինայում հաշտության գործընթացն ինչ-որ բան ցույց տվեց, ապա դա այն Է, որ Ռուսաստանը մնում է Կիեւի միակ անփոխարինելի գործընկերը՝ կայունության եւ բարգավաճման տեսակետից, ընդ որում բոլոր ուկրաինացի ղեկավարները պատրաստ են խոստովանել դա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է ամերիկացի քաղաքագետ Նիկոլայ Փետրոն The National Interest հանդեսի Էջերում:

 

«Առեւտրական պատժամիջոցները, պարսպի կանգնեցումը երկու ազգերի բաժանման համար, ինչպես նաեւ ռուսական մշակույթի ազդեցությունից Ուկրաինան մեկուսացնելու փորձերը, մշակույթ, որի մաս են կազմում ուկրաինացի շատ քաղաքացիներ, գուցե այս կամ այն քաղաքական խմբավորումներին թույլ տան ավելի լավ զգալ իրենց, սակայն այդ բոլորը չեն փոխարինի այն բանին, ինչի կարիքն իրոք ունի Ուկրաինան՝ խոշորամասշտաբ եւ մշտական գործարար-ներդրումներ Ռուսաստանի կողմից»,- գրել է քաղաքագետը:

 

«Կողմնակից լինելով Մինսկի համաձայնություններին՝ Պորոշենկոն ցուցադրում Է, որ սկսում Է դա հասանալ»,- կարծում է Փետրոն:

 

Նա հիշեցնում Է, որ մայիսին, երբ Պորոշենկոն անցավ իշխանության գլուխ, նրա բոլոր կողմնակիցներն արտահայտվում Էին «հակաահաբեկչական գործողության» ընդլայնման օգին: Ուղեգծի փոփոխման համար հանգուցային հանգամանք է դարձել ուկրաինացի զինվորականների պարտությունն Իլովայսկի մերձակայքում, կարծում Է Փետրոն:

 

«Սակայն նույնիսկ այդքան զգալի ռազմական անաջողությունը չԷր հանգեցնի քաղաքական ուղեգծի այդպիսի կտրուկ փոփոխության, եթե այլ քաղաքական խաղորդներ գաղտնի չփորձեին Պորոշենկոյին համոզել հրաժարվելու հիմնախնդրի ռազմական լուծումից»,- նշել Է Փետրոն՝ հիշեցնելով, որ այդ իրադարձություններից հետո բոլոր արտաքին ուժերը հանգեցին այն եզրակացության, որ Կիեւին անհրաժեշտ Է բանակցություններ վարել աշխարհազորայինների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: