Անգլիայի Ռոչդեյլ քաղաքում տաքսամոտորային ֆիրմաներից մեկը հայտարարել է նոր ծառայության մասին. սպասարկյալի հատուկ խնդրանքով այն վերջինիս մեքենա է ուղարկում սպիտակամորթ բնիկ բրիտանացի վարորդով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Car 2000 ընկերության սեփականատեր Սթիվեն Քեմպբելը հայտարարել Է, որ հարգում Է վարորդի մաշկի գույնի ընտրության՝ ուղեւորների իրավունքը, եւ, եթե սպառողները հետաքրքրություն են հանդես բերում որոշակի ծառայության նկամամբ, ապա ընկերությունն ամեն ինչ անում Է պահանջարկը բավարարելու համար:

 

Քեմպբելի խոսքով՝ իր ֆիրման շաբաթը մինչեւ 60 պատվեր Է ստանում հենց սպիտակամորթ վարորդով մեքնա տրամադրելու խնդրանքով, ընդ որում սպասարկյալները գերադասում են գործածել «տեղացի» բառը:

 

2012 թվականի մայիսին Ռոչդեյլի դատարանը դատապարտել Է ինը մարդու, որոնք մասնակցել են անչափահասների սեռական շահագործմամբ զբաղվող հանցավոր խմբավորմանը:

 

Նրանցից երկուսն աշխատել են Eagle Taxis տաքսամոտորային ընկերությունում, որն ավելի ուշ ձուլվել Է Car 2000 ընկերության հետ: