armchess.amՍեւակ Մխիթարյանը' Ամերիկա մայրցամաքի առաջնությունում
Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի Պրայա դա Պիպա քաղաքում անցկացվող Ամերիկա աշխարհամասի առաջնությունում յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Նա միայն կես քայլով է ետ մնում առաջատարներից' գրոսմայստերներ Ալեքսանդր Շաբալովից (ԱՄՆ) եւ Սալվադոր Ալոնսոյից (Արգենտինա):

 Չիգորինի հուշամրցաշարը
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը (Հայաստան), միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանը (Հայաստան), Նիկիտա Մատինյանը, Դավիթ Պառավյանը (Ռուսաստան) Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում հինգ տուրից հետո վաստակել են 4-ական միավոր:
Աղյուսակը 5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Մուրթազ Կաժգալեեւը (Ղազախստան):