Երևանում և հանրապետության մի շարք ավտոճանապարհներին հոկտեմբերի 27-ից գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր արագաչափ սարքեր:

 

Երևանի Աշխաբադի փողոցում կգոր ծարկվի 1 արագաչափ՝ երկու ուղղություններով' 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Այվազովսկու փողոցում 1 արագաչափ՝ երկու ուղղություններով' 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Մազմանյան փողոցում' 1 արագաչափ՝ երկու ուղղություններով' 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Դավիթ Անհաղթի փողոցում' 1 արագաչափ՝ երկու ուղղություններով' 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Ջանիբեկյան փողոցում' 1 արագաչափ՝ երկու ուղղություններով' 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:

 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում կգործարկվի 1 արագաչափ՝ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում' 1 արագաչափ՝ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Աշտարակ քաղաքի Երևանյան խճուղում' 1 արագաչափ՝ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:

 

Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 64.4-րդ կմ-ում (Երասխ գյուղի վարչական տարածք) կգործարկվի 1 արագաչափ՝ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ: