.armsport.amՀայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հներիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Գալաթասարայի» դեմ խաղում իրեն լավ դրսևորեց, ինչով իր թիմին օգնեց 4։0 հաշվով հաղթանակ տոնել։

Armsport.am–ը ներկայացնում եվրոպական և թուրքական մամուլի արձագանքը հայ ֆուտբոլիստի խաղին։

WAZ (Գերմանիա). «Դորտմունդի «Բորուսիան» Ստամբուլում կրկին ցուց տվեց իր դեմքը՝ 4։0 հաշվով ջախջախելով Գալաթասարային։ Հատկապես դա վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ով ստեղծեց առաջին երկու գոլերը և շատ ուժեղ խաղ ցուցադրեց»։

Ruhrnachrichten.de (Գերմանիա).«Մխիթարյանի կարգը թույլ տվեց կազմակերպել երկու գրոհներ, որոնք գոլով ավարտվեցին։ Քյոլնում անցկացրած թույլ խաղից հետո նա իրեն փլեյմեյքերի դիրքում լավ դրսևորեց և միշտ սուր էր գործում»։

Spox (Գերմանիա). «Մխիթարյանը լավագույնն էր «Բորուսիայի» կազմում։ Նա կրկին ապացուցեց, որ կարող է հիանալի կերպով խաղը պաշտպանությունից տեղափոխել հարձակման գիծ ու հակառակը»։

Goal.com (Անգլիա). «Մխիթարյանը շատ ակտիվ էր և մի քանի վտանգավոր պահ ստեղծեց։ Մասնակցեց իր թիմի խփած առաջին երկու գոլերին։ Գնահատականը՝ 3,5 (առավելագույնը միայն Օբամեյանգին՝ 4 – խմբ.)

Ախմադ Չակար, Beyaz TV (Թուրքիա). «Ես այսօր տեսա հային և հասկացա, որ սիրում եմ հայերին։ Ինձ համար Մխիթարյանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»։