Շիրակի մարզում կարտոֆիլի բերքահավաքը գրեթե ավարտված է: Այս տարի մարզն ուներ կարտոֆիլի մոտ 4 հազար հեկտար ցանքատարածություն: Մարզում կարտոֆիլի բերքահավավաքն ամբողջովին կավարտվի նոյեմբերի առաջին տասնօրյակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը, ըստ նախնական արդյունքների' 1 հեկտարից այս տարի սպասվում է միջինը 260 ցենտներ բերք: Նախորդ տարվա համեմատ սա 8 ցենտներով ավելի է:

 

«Քանի որ անցած տարի կարտոֆիլի իրացման խնդիր չկար, որպես պարենային իրացվեց նաև հին տնկանյութը և այդ իմաստով, եթե նույնիսկ բերքի ծավալը պահպանվի, կարտոֆիլի որակը շատ բարձր է: Ցանվել է հիմնականում դրսից ներկրված առաջին վերարտադրության կարտոֆիլ, որը, բնականաբար, կապահովի ավելի բարձր բերք»,-նշեց պատասխանատուն: Իրացման խնդիր այս տարի ևս չի լինի: «Շատերը կարող են ասել, որ դա ծավալի հետ է կապված:

 

Այդպես չէ՝ պատճառն արտահանումն է: Եթե առաջ Վրաստանի հանրապետությունը 2 տարի սահմանափակում էր դրել, և մեր երկրից կարտոֆիլ չէր արտահանվում, հ իմա արդեն արտահանվում է: Արտահանվում է նաև ՌԴ, որտեղ պահանջարկը բավական մեծ է»,-նշեց Մովսես Մանուկյանը' հավելելով, որ եթե պահպանվի կարտոֆիլի ներկա շուկայական գինը, ապա հաջորդ տարի մարզը կունենա կարտոֆիլի լրացուցիչ ու որակյալ ցանքատարածություններ:

 

 

Արմենուհի Մխոյան