Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո առնվազն 824 հազար մարդ հարկադրված Է եղել լքել բնակության վայրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 24-ին հաղորդել Է ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը:

 

Ինչպես ասված Է զեկույցում, նրանցից 430 հազարը ներքին վերաբնակվածներ են: Բացի այդ, 387 հազար մարդ տեղափոխվել Է Ռուսաստանի տարածք, եւս 6,6 հազար ուկրաինացիներ ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել են Եվրամիության երկրներին եւ Բելառուսին:

 

ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն սեպտեմբեր ամսին վերաբնակված անձանց թիվը կազմել Է 170 հազար:

 

Իր հերթին տարածաշրջանում ԵԱՀԿ-ի առաքելության ղեկավար Պոլ Պիկարը լրագրողներին հայտնել Է, որ երեք ամսվա ընթացքում ավելի քան 560 հազար մարդ Է հատել Ուկրաինայի հետ ՌԴ-ի սահմանը՝ Ռոստովի մարզի «Գուկովո» եւ «Դոնեցկ» անցակետերում: Երեք ամսվա ընթացքում 19 դիտորդներ ռուս-ուկրաինական սահմանի իրադրության շուրջօրյա մոնիթորինգ են իրականացրել: ԵԱՀԿ-ի ղեկավարության որոշմամբ՝ նրանց մանդատը երկարացվել Է մինչեւ նոյեմբերի 23-ը:

 

«Աշխատանքի երեք ամսվա ընթացքում մենք տեսել ենք, որ այդ երկու անցակետով սահմանը հատել Է 560 հազար մարդ: Դա բավական շատ Է»,-ասել Է Պիկարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: