Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինի կարծիքով՝ երկրի արևելքում հրադադարի գոտին պետք է վերահսկվի 30 կամ ավել անօդաչու օդանավերով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ուկրաինայի ԱԳ նախարարին:

 

Ըստ առկա տեղեկությունների՝ նախկինում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունն անցկացրել է թեսթավորում՝ մի քանի անօդաչու թռչող սարքեր արձակելով: