«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ չի ցանկանում այլ ակումբում աշխատել՝ որպես գլխավոր մարզիչ:

Իտալացի մասնագետը նշել է, որ կցանկանար մնալ մադրիդյան ակումբում մինչ կարիերայի ավարտը:

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ պայմանագիր կկնքեի անորոշ ժամկետով: Ցանկանում եմ մարզչական կարիերաս ավարտել այստեղ: Եվ երբեք չէի աշխատի «Բարսելոնայում», քանի որ հարգում եմ ներկայիս թիմը: Պետք է հարգել ինչպես իմ պատմությունը, այնպես էլ ակումբը, որում աշխատում եմ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը: