Չինաստանը եւ ասիական 21 պետություններ հուշագիր են ստորագրել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկ (Asian Infrastructure Investment Bank, AIIB) ստեղծելու մասին, որը կոչված Է դառնալ Համաշխարհային բանկի այլընտրանքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Արդեն գոյություն ունեցող Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ) Չինաստանի կողմից չի դիտվում որպես ՀԲ-ի կամ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) այլընտրանք, հաղորդում Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը: Նոր վարկային կազմակերպությունը, ի թիվս այլոց, կզբաղվի Ասիայում ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհների, Էլեկտրակայանների ու հեռահաղորդակցական ցանցերի ֆինանսավորմամբ, որոնք, փորձագետների կարծիքով, անհրաժեշտ են տարածաշրջանի տնտեսությանն աջակցելու համար:

 

Համաձայնագիրն ստորագրած երկրների թվում են՝ Հնդկաստանը, Սինգապուրը, Վիետնամը, Ֆիլիպինները, Մոնղոլիան, Բանգլադեշը, Բրունեյը, Կամբոջան, Ղազախստանը, Քուվեյթը, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Նեպալը, Օմանը, Պակիստանը, Քատարը, Շրի Լանկան, Թաիլանդը եւ Ուզբեկստանը:

 

Բանկի ստեղծման վերաբերյալ առաջարկությունը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից արվել Էր մեկ տարի առաջ ՝ Ասիախաղաղօվկիանոսյան երկրների հանդիպման ընթացքում: Այն ժամանակ Չինաստանը հայտարարել Էր, որ պատրաստ Է բանկի նախնական կապիտալում ներդնել 50 մլրդ դոլար: Չինաստանն ակնկալում Է, որ մասնավոր ֆինանսական ինստիտուտները, ի թիվս այլոց, եւս 50 մլրդ դոլարի կապիտալ կտրամադրեն AIIB-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: