«Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան հոկտեմբերի 24-ին, ժամը 09.30-ին, Դավթաշեն 3-րդ թաղամասի 19/4 հասցեում գործող ռեստորանային համալիրի դիմաց բախվել է ծառի և կողաշրջվել:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: