Հայտնի են դարձել Golden Boy-2014 մրցանակի հավակնորդների անուները:

Մրցանակը հանձնում է Tuttosport պարբերականն՝ սկսած 2003թ-ից: Այն նախատեսված է մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների համար:

Հավակնորդների թվում են Ադան Յանուազը, Լյուք Շոուն (երկուսն էլ «Մանչեսթեր Յունայթեդ»), Ռահիմ Սթելինգը («Լիվերպուլ»), Նաբիլ Բենտալեբը, Էրիկ Դայերը (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»), Հական Չալխանօղլուն («Բայեր»), Կելում Չեմբերսը («Արսենալ»), Ժերար Դելոֆեուն («Սևիլիա»), Մատիաս Գինտերը («Բորուսիա» Դորտմունդ), Մատեո Կովաչիչ («Ինտեր»), Մարկինյոս, Ադրիեն Ռաբյո (երկուսն էլ՝ ՊՍԺ), Սանդրո Ռամիրես, Մունիր Էլ Հադադի (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Դիվոկ Օրիժի («Լիլ»), Կուրտ Զումա («Չելսի»), Էմերիկ Լապորտ («Ատլետիկ»), Մաքս Մայեր («Շալկե»), Ջոն Սթոունզ («Էվերթոն»), Յետրո Վիլեմս (ՊՍՎ) և այլք:

Նախկինում այս մրցանակին արժանացել են Ուեյն Ռունին, Լիոնել Մեսսին, Սերխիո Ագուերոն և այլք:

Ֆուտբոլիստների օգտին քվեարկել կարող եք այստեղ