«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն խոստովանել է, որ կատակով խնդրել է իր թիմակից Լուիս Սուարեսին իրեն չկծել:

Հիշեցնենք, որ Սուարեսը որակազրկվել էր Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինիին կծելու համար:

«Երբ մենք պայքարում ենք գնդակի համար, ինչպես օրինակ այսօրվա մարզմանը, Սուարեսին ասել եմ՝ միայն թե չկծես ինձ, իսկ Լուիսը ծիծաղում էր: Նա գիտի, որ ուրիշ ֆուտբոլիստին խաղի ժամանակ կծելը ճիշտ չէ»,- Պիկեի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը:

Որակազրկումից հետո առաջին խաղը, որին կմասնակցի Սուարեսը, հավանաբար, կլինի այսօր կայանալիք «Ռեալ» - «Բարսելոնա» դիմակայությունը: