armchess.amԿարեն Մովսիսյանը աշխարհի վետերանների առաջնությունում
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը (Հայաստան) հաղթանակով սկսեց իր ելույթը Հունաստանի Կատերինի քաղաքում անցկացվող աշխարհի վետերանների (50-ից բարձր) առաջնությունում:

Սեւակ Մխիթարյանը Ամերիկա մայրցամաքի առաջնությունում
Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի Պրայա դա Պիպա քաղաքում անցկացվող Ամերիկա աշխարհամասի առաջնությունում ինը տուրից հետո վաստակել է 6,5 միավոր:
7,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են գրոսմայստերներ Ալեքսանդր Շաբալովը եւ Սամուել Շանկլանդը (ԱՄՆ):

 Չիգորինի հուշամրցաշարը
Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը (Հայաստան) եւ Արթուր Գաբրիելյանը (Ռուսաստան) Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում յոթ տուրից հետո վաստակել են 5,5-ական միավոր: Միջազգային վարպետներ Նիկիտա Մատինյանը, Դավիթ Պառավյանը (Ռուսաստան), ինչպես նաեւ Դավիթ Գեւորգյանը (Հայաստան) ունեն 5-ական միավոր:
Աղյուսակը 6,5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Իվան Իվանիշեւիչը (Սերբիա):